ԿարևորՀասարակություն

Աշխարհի 40 միլիոն կույր մարդկանցից 1.4 միլոնը երեխաներ են

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները: Այս տարի Հայկական ակնաբուժության նախագիծը որպես Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների թեմա ընտրել է մանկական կուրության կանխարգելումը` «Լույս մանուկների աչքերին» խորագրով: Այս շրջանակում անցկացվելու է մի շարք միջոցառումներ: Ի դեպ՝ մանկական կուրությունը կամ մասնագիտական լեզվով ասած անհասության ռետինոպաթիա մեզ համար, կարելի է ասել, նորություն է, այն իմաստով, որ Հայաստանում վերջերս է հայտնվել անհրաժեշտ այն տեխնիկան, որով կարելի է բացահայտել եւ կանխարգելել մանկական կուրությունը:

Աշխարհի 40 միլիոն կույր մարդկանցից 1.4 միլոնը երեխաներ են: Ի դեպ՝ ամեն րոպե աշխարհում կուրանում է մեկ երեխա, մինչդեռ կուրության 80 տոկոսը հնարավոր է կանխարգելել: Տեսողության համաշխարհային օրը այս տարի հասարակության ուշադրությունը հրավիրվում է հենց մանկական կուրության խնդրի վրա: Պարզվում է բժշկության զարգացումն իր հետ բերում է նոր խնդիրներ, ինչպես օրինակ՝ անհաս երեխաների մահացության կրճատումը, ասում է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Այս առումով հայաստանյան վիճակագրությունը համեմատաբար նոր է, ասում է մանկական ակնաբույժ, Հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետիոնպաթիայի ծրագրի համակարգող Ռուզաննա Հարությունյանը:

Անհասության ռետինոպաթիայի հետազոտումն ու բուժումը թեեւ երկարատեւ է եւ երբեմն լազերային վիրահատության միջամտություն է պահանջում, բայց Ռուզաննա Հարությունյանի ներկայացմամբ այն մատչելի է բոլոր ծնողների համար, քանի որ այդ հիվանդության հետազոտումն ու ամբողջական բուժումը իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում: Հատկանշական է, որ անհասության ռետինոպաթիան նոր խնդիր է նաեւ ՀՀ գլխավոր ակնաբույժ, Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական տնօրեն Ալեքսանդր Մալայանի համար:

Այսօր հայ ակնաբույժների խնդիրն է ոչ թե դպրոցից բացահայտել երեխաների տեսողության խնդիրները, այլ հենց ծնունդից անմիջապես հետո: Ի դեպ՝ Ալեքսանդր Մալայանն առիթից օգտվելով նաեւ ծնողներին կոչ արեց համագործակցել բժիշկների հետ:

Ինչ վերաբերում է անհասության ռետինոպաթիայի զարգացման պատճառներին, ապա դա կարող է լինել ինչպես հղիության ընթացքում մոր կողմից թույլ տրվող ավելորդությունները, այնպես էլ վաղաժամ ծնունդը: Այնպես որ բժիշկները անհաս ծնված երեխայի ծնողներին խորհուրդ են տալիս. Հայաստանի որ անկյունում էլ որ լինեն օգտագործեն բոլոր հնարավորությունները եւ անպայման ահազանգեն որ ունեն փոքրիկ երեխա, որի աճն ու զարգացումը շարունակվել է ոչ ներարգանդային պայմաններում: Որոշ դեպքերում դա կօգնի կանխարգելել նաեւ կուրությունը:

Թողնել պատասխան

Back to top button