Հասարակություն

Վարչապետը նոր օգնականներ ունի

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի որոշմամբ Աշոտ Մարգարյանը եւ Նարեկ Ադոնցը նշանակվել են ՀՀ վարչապետի օգնականներ:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»:

Վարչապետի նմանատիպ որոշմամբ օգնական է նշանակվել նաեւ Նարեկ Ադոնցը:

Նշենք, որ Նարեկ Ադոնցը Իսպանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Ավետ Ադոնցի որդին է:

Back to top button