Տնտեսական

Վարչապետը առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել (տեսաշար)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առողջապահության նախարարությունում է: Այս պահին սկսվում է նրա հրավիրած խորհրդակցությունը` ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Վարչապետի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել առողջապահության ոլորտի պետական գնումների համակարգում, որի արդյունքում բացահայտվել են փաստեր` պետական միջոցների հաշվին կատարվել է 84 մլն 200 հազար դրամի գնումներ և ավելի քան 140 մլն դրամի անարդյունավետ ծախս` ընդամենը 2 անուն դեղերի մասով: Առողջապահության նախարարության կողմից 2009 թվականից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել «Քսելոդա» տեսակի դեղորայք, որը ուռուցքաբուժության բնագավառում լայն կիրառում ունի: Նախարարությունը 2009 թվականին իրականացրել է նշված դեղորայքի 4 գնում, ընդ որում` հունիսին մեկ դեղահաբի գնման արժեքը կազմել է 2670 դրամ, իսկ սեպտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի գնումներով` 1875 դրամ:

Նախարարության կողմից 2010 թվականի հուլիսին կատարված մեկ կենտրոնացված գնումով նույն դեղամիջոցը ձեռք է բերվել 1875 դրամով: Մի քանի օրվա տարբերությամբ` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն իրականացված գնման արդյունքում այդ դեղորայքը գնվել է 1275 դրամով` 600 դրամով պակաս: Այսինքն` նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղորայքի գինը ավելի բարձր է հիվանդանոցի կողմից ուղղակիրորեն գնված միևնույն դեղորայքի գնից:
Վարչապետի վերահսկողական ծառայության բացահայտումներով նաև պարզվել է, որ որոշ դեպքերում պետական միջոցները խիստ անհրաժեշտ դեղերրի ձեռքբերմանն ուղղելու փոխարեն ուղղվում են չհիմնավորված գնումներին:

Թողնել պատասխան

Back to top button