ԿարևորՀասարակություն

Սևանում լողաշրջանն ավարտվել է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հոկտեմբերի 1-ից ավարտվել է լողաշրջանը Սևանում և հանվել են բոլոր համապատասխան նշանները լճից»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԱԻՆ Ջրափրկարարական ծառայության ղեկավար Սամվել Մկրտչյանը: Անդրադառնալով Սևանի սեզոնի փակմանը` նա նշել է, որ այս տարվա դեպքերը երկու անգամ կրճատվել են: Սևանում այս տարի ջրահեղձ է եղել 7 մարդ՝ փրկվել է 35-ը: Հայաստանի Ջրափրկարարական ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի հայ փրկակարական ջոկատը մասնակցել են ՆԱՏՕ-ի կազմակերպած փրկարարական զորավարժություններին և ստացել շնորհակալագրեր ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Թողնել պատասխան

Back to top button