ԿարևորՔաղաքական

Ստամբուլում հակահայկական ռասիստական կոչերն իրենց վրա են սեւեռել ԵՀ ուշադրությունը

Հրանտ Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2010 թ. սեպտեմբերի 14- ի որոշման ամբողջական կատարումը վճռական նշանակություն ունի Թուրքիայի համար անպատխանատվության դեմ պայքարում եւ օրենքի առաջ բոլոր մեղավորներին պատասխան տալու առումով, ասված է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության առաջընթացի մասին Եվրահանձնաժողովի 2012 թ. զեկույցում։

«Հայ լրագրող Հրանտ Դինքի գործով  հնգամյա դատավարությունն ավարտվեց 2012- ի հունվարի 17- ին, մեկ մարդ դատապարտվեց սպանության դրդելու մեջ, սակայն մյուս բոլոր ամբաստանյալներն արդարացվեցին ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեղադրանքից։ Հրանտ Դինքի ընտանքը պահանջեց նոր հետաքննություն ոստիկանության եւ ժանդարմերիայի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, թվում է, կապ ունեն հանցագործության հետ»,- ասված է զեկույցում։

Եվրամիությունը նաեւ հիշեցրել է փետրվարի 26- ին Խոջալուի ողբերգության 20- րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած արարողությունը, որն ուղեկցվել է հակահայկական ռասիստական կոչերով եւ դեպի հայկական «Ակոս» թերթ երթ անցկացնելու փորձով։ Զեկույցում նաեւ անդրադարձ կա փետրվարի 2- ին Մալաթիայի քաղաքապետարանի՝ հայկական գերեզմանոցում մատուռը քանդելու որոշման փաստին։

Նույն զեկույցում նշված է, որ Թուրքիայում խոսքի, խղճի եւ կրոնի ազատությունը ընդհանուր առմամբ հարգվում է ու որպես օրինակ բերվում է Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում 1915 թվականից հետո արդեն երրորդ անգամ անցկացված կրոնական արարողությունները։

Սակայն, միաժամանակ, Եվրապանձնաժողովը նշում է, որ հոգեւորականների պատրաստման եւ կրթության հարցում սահմանափակումները պահպանվում են։

Թողնել պատասխան

Back to top button