Հասարակություն

«Էրեբունի- Երեւան» տոնակատարություններին փակ կլինեն մի շարք փողոցներ

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հոկտեեմբերի 14-ին մեր մայրաքաղաքը կտոնի ծննդյան 2794- րդ տարեդարձը։ Երևանյան իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են տոնական միջոցառումներինին։ Դրանք պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14- ին փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ։

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտնեց, որ փակ կլինեն Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ» կամաուրջը՝ Իսակովի և Աթեանքի փողոցների խաչմերուկից, Գր. Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտլական , Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումանյան, Օրբելի փողոցները։

Մասամբ փակ կլինեն Խորենացի, Սայաթ Նովա, Մոսկովյան, Իսահակայան, Նալբանդյան և Կորյուն փոողոցները, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը ։
Ժամը 14.30-ից կբացվեն «Հաղթանակ» կամուրջը, Արգիշտի, Գր. Լուսավորիչ, Պարոնյան, Պռոշյան փողոցները, ինչպե նաև Բաղրամյան պողոտան՝ Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը։
Ժամը 22.30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան և Սայաթ Նովա փողոցներից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։
Մայրաքաղաքի տարեարձին ընդառաջ նոր տեսքով ու նոր բովանդակությամբ է ներկայանում Երևանի քաղքապետրանի պաշտոնկան կայքը, որի հաճելի նորամուծություններից է թեժ գիծը։ վերջինի երեք հեռխոսահամարները կգործեն աշխատանքային բոլոր օրերեին՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 18-ը։ Իսկ 1.08 համարը կգործի շուրջօրյա՝ շաբաթվա բոլոր օրերեին։

Թողնել պատասխան

Back to top button