Քաղաքական

Աշոտ Մանուչարյանը Օսկանյանի գործում «դրսի ուժերի» ձեռքն է տեսնում

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

 

«Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը փորձում են խառնվել արտաքին ուժերը», — համզոված է  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Որպես ասածի ապացույց նա նշում է ԱՄՆ դեսպանի երկու հայտարարությունը՝ մեկը գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, մյուսը՝ Օսկանյանի մասին:
Վարդան Օսկանյանը պարզապես խաղաքարտ է դարձել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ձեռքին: Սա պարզապես ցուցադրական մի քայլ է Հայաստանի համար պայքարի ճանապարհին, համոզված է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը։
Նրա պանդմամբ՝  Միացյալ Նահանգները կարող էին լուծել Օսկանյանին հետապնդել-չհետապնդելու հարցը, իսկ եթե դա չի լուծվել, ուրեմն Միացյալ Նահանգները դրան դեմ չեն:
«Ռուսաստանի գործիքը Հայաստանում«.Աշոտ Մանուչարյանը այսպես է անվանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եվ հենց այստեղ է տեսնում Օսկանյանի դեմ ծավալված գործողությունների հիմքը:
Աշոտ Մանուչարյանը չի կարող կանխատեսել՝ արդո՞ք Օսկանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու, քանի որ համոզված է՝ դա նույնպես կորոշեն «դրսի ուժերը»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button