ԿարևորՔաղաքական

Ռազմական փորձագետ.«Մեր պատասխանը կարող է լինել անհամաչափ, դիպուկ և խիստ ցավոտ»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Զորավարժությունները ռազամա-քաղաքական կարևոր իրադարձութեուն են, քանի որ պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի։ Նման միջոցառումների անցկացումը պետք է ողջունել և ոչ թե անհաինգստանալ այդ առիթով»,-անդրադարռնալով ՀՀ ԶՈՒ –ում անցկացվող զորավարժություներին այս օր հատարարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Անդրարդառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքներին, փորձագետը նշել է հայկակական կողմն ունի դրանց համարժեք պատասխանները, որոնք կարող են լինլ դիպուկ և խիստ ցավոտ։

«Առաջնագծում ամեն ինչ նորմալ է, վերահսկվում է և զորավարժությունները չպետք է կապել պատերազմի վտանգի հետ։ Զորավարժությունները պլանային են և ունեն նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն։ Դրանք ավելի են ամրապնդում հայկական զինված ուժերի մարտունակությունն ու պատրաստությունը»,-անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժություններին այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ առաջիկայում Արցախում ևս կմեկնարկեն զորավարժություններ, որոնց ընթացքում կներկայացվեն նոր զինատեսակներ: «Իրավիճակը կանխատեսելի դրաձնելու կարևոր քայելրեից են»:

Փորձագետի ձևակերպմամբ` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մասին հայտարարությանը Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքը կանխատեսելի էր և հերթական անգամ ցույց տվեց ռազմաքաղաքական տանդեմի առկայությունը։ Ջամալյանը Թուրքիայի կողմից հնարավոր պատժամիջոցների, մասնվորապես՝ Հայաստանի համար օդային տարածքը փակելու մասին հայտարաությանն այսպես է արձանգանքում. «Հայասատանի տարածքում ևս միջանցքներ կան և մենք ունենք մեր գործիքները, որոնք կարող են սպառնալ շատ կողմերի շահերին։ Ուստի չեմ կարծում, որ խոսքից գործի անցնեն»։

«Տվյալ դեպքում մեր պատասխանը կարող է լինել անհամաչափ, դիպուկ և խիստ ցավոտ»,-ընդգծում է փորձագետը՝ հավելելով, որ օդանավակայանի աշատանքի սկիզբը և դրա հետ կապված սպառնալիքները ռազմական լայնածավալ գործողությունների պատճառ չեն կարող դառնալ։ Ջամայլանի տեղեկացմամբ ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2012-ին հայկակն բանակը համալրվել նոր զինատեսակներով, այդ թվում՝ հակատանկային միջոցներով, ինչն էլ ավելի է ամրապնդել մեր բանակի մարտունակությունը։ Սաֆարովի ազատ արձակմամբ և հերոսացմամբ Ալիևին հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվում անել հայկակն կողմին այս երկար ու ձիգ տարիների ընթացքում՝ ներկայացնել միջազգային հանրությանը, որ Արցախը չի կարող ապրել հայասապնությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կազմում։ Այս իրադրաձությունների ուղղակի անդրադարձը բանակցային գործընթացի վրա ըստ փորձագետի անխուսափելի է:

Այդ թեզը պետք է բարձրաձայնի պաշտոնական Ստեփանակերտը։ Ըստ Ջամալյանի` միջազգային դիվանագիտական հարթակում նաև նոր թեզ պիտի ներմուծենք. Արցախը ոչ միայն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլև չի կարող այս պետությանը զիջել իր անվտանգության գոտին, այսինքն այն կարող է գոյություն ունենալ միայն ներկա սահմաններով հանդերձ։ «Ըստ էության դժվար է հասկանալ՝ ինչու պետք է անվտանգության երաշխիքները հանձնել այն պետությանը, որը հայ սպանելը դարձրել է պետական գաղափարախոսություն»,-հռետորական հարցադրմամբ ավարտում է փորձագետը:

Թողնել պատասխան

Back to top button