ԿարևորՀասարակություն

Քաղաքաշինության որորտում պետական բյուջեի միջոցների փոշիացման բացահայտումները շարունակվում են

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Քաղաքաշինության որորտում պետական բյուջեի միջոցների փոշիացման բացահայտումները շարունակվում են: Պարզվել է, որ հերթաքկան հատկացումից` 270 միլոն դրամից 200 միլիոն դրամը Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի վերանորոգման ճանապարհին փոշիացվել է: Ավելին, դպրոցի շենքը 3-րդ աստիճանի վթարային է, իսկ դա նշանակում է, որ 200 միլիոն դրամն անիմաստ է ծախսվել: Նմանատպ իրավիճակ է նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ դպրոցում: Այստեղ 80 միլիոն դրամի չարաշահումներ են տեղի ունեցել: Համապատասխան գերատեսչությունները  գործերն արդեն գլխավոր դատախազությանն են հանձնել: «Հետամուտ ենք լինելու, որպեսզի մեղավորները պատժվեն»,-կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ցավով նկատել, որ չարաշահումներն ու գումարների փոշիացումը միայն մեկ-երկու դեպքի չեն վերրաբերոմ: Կառավարության ղեկավարը հատկապես ցավով է նշել, որ մեծածավալ չարաշահումները կառավարության առաջնահերթություններից համարվող դպրոցաշինութան ոլորտում են հայտնաբերվել:

Պետական բյուջեի միջոցների փոշիացումներն ու դրանց բացհայտումները հայրենի կառավարությունում շարունակվում են: Թե ինչպես դեռ պարզ չէ, սակայն, հերթական 200 և 80 մնլ դրամներն են փոշիացել դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ճանապարհին: Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցը երորրդ աստիճանի վթարային շենք ունի, պետական բյուջեից հատկացված 270 մլն դրամից 200 մլն արդեն ծախսվել է, թե ինչ է արվել ոչ ոք չգիտի: Կառավարության ղեկավարը միայն գիտի որ.«Ցավոք պիտի նշեմ, որ բացահայտումները շարունակվում են, և ցավոք խայտառակ պատկեր է մեր աչքի առջև բացվում: Դպրոցը երրորդ աստիճանի վթարային է, և պարզվում է, որ այդ ծախսերը մենք ուղղակի անմիաստ ենք կատարել»:

Գրեթե նույն ճանապարհով փոշիացել է Մասիսի թիվ հինգ դպրոցի հիմնանորոգման համար տրամադրված 80 մլն դրամը: Տիգրան Սարգսյանին մտահոգում է և այն, որ պետական բյուջեի միջոցներն են փոշիանում, և հատկապես այն, որ դպրոցաշինության ոլորտում են բացահայտումները շարունակվում: Ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ցավում է բացահայտումների համար, միաժամանակ նկատում, որ 2010թ իրենք շինարական ծրագրերի համար որևէ միջոց չեն ստացել, «իհարկե ցավալի է, որ պետության բյուջեի միջոցներից հատկացումները չեն բերում որակով ու լավ աշխատանքի, կրկնակի ցավալի է, որ դա արվում է դպրոցներում, որովհետև մենք դպրոցներում դեռ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»:

Բազմաթիվ խնդիր կան կրթական համակարգում ընդհանրապես, բուհականում՝ մասնավորապես: Ամենատարբեր ուսումնասիրություններով Հայաստանում աղքատ ընտանիքների երեխաները հինգ անգամ ավելի քիչ են բարձրագույն կրթություն ստանում, քան ապահով ընտանիքների երեխաները: 2013թ սեպտեմբերի մեկից Փարոս համակարգում ընդգրկված ընտանիքների ավելի քան 1000 ուսանող կշարունակի սովորել բուհերում՝ չմտածելով ուսման վարձարվճարի մասին: Նախարար Աշոտյանն ասում է, որ ամեն շաբաթ իրեն ուղղված քաղաքցիների նամակ-խնդրանքների 25-30 տոկոսը խնդրում է նախարարին, որպեսզի վերջինս իրենց օգնի, աջակցի կամ միջամտի վարձավճարների հետաձգման հարցում:
«Այս որոշման շնորհիվ համապատասխան սանդղակի հիման վրա սոցիալական կարիքների գնահատման հիման վրա այդ ուսանողներին կտրամադրվիկ ուսման վարձի փոխհատուցում՝ նվազագույնը հիսուն տոկոս, առավելագույնը հարյուր տոկոս»:

Արդյո՞ք որոշումը նախընտրական բնյութ չի կրում, սա այն հարցն է, որն այսուհետ հետաքրքելու է բոլորին սոցիալական ցանկացած նախաձեռնություն հաստատելուց հետո: ՀՀԿ-ի նախընտրական դրույթներն ու նախագահի նախընտրական ծրագրի դրույթները ներառված են նաև կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրում:
«Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք լավ գործ անել: ուրիշ բան է,որ լավ գործխն այո ունենա քաղաքական իմաստ: Ինչու՞ դրանից խուսափել և խորշել: Ծրագիրը գրվել է մինչև նախագահական ընտրությունների հնարավոր մեկնարկի մասին խոսակցությունները, հավանության էարժանացել ամսիներ առաջ, հետևաբար այո ես հպարտ եմ, որ եմնք կարողանում ենք անել լավ ու աբրի գործ , այո ՀՀԿ-ի ղեկավարի հնարավոր առաջադրման նախաշեմին»:

Կառավարությունն իր խոստումը կատարում է՝ բուհ ընդունվելը դարձել է հեշտ, ավարտելը՝ դժվար: 2011-2012թթ-ի ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել հանրապետության պետական բուհերից: Կրթության ու գիտության նախարարի տեղեկացմամբ, 1324 ուսանողներից 130-ը կամ 10 %-ը բուհերից դուրս են մնացել վարձավճարը չմուծելու պատճառով, իսկ մնացածը` ակադեմիական պարտքի, մասնավորապես, վատ սովորելու, ծրագիրը չյուրացնելու արդյունքում: Միայն 200 ուսանող դուրս է մնացել Մ.Հերացու անվան բժշկական համալսարանից, Գավառի պետական համալսարանից` 217, Ագրարային համալսարանից 117, Ճարտարագիտական համալսարանից` 163, տնտեսագիտական համալսարանից`154, և ԵՊՀ-ից` 120 ուսանող է դուրս մնացել: «Այս թվերը ապացույցն են այն բանի, որ իրականում կրթական գործընթացը բուհերում ավելի խիստ է դրված: Ես չեմ ասում, թե բոլոր խնդիրները լուծվել են, ամեն ինչ կատարյալ է, կոռուպցիոն ռիսկեր չկան, ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ կարող անել»,- նկատեց ոլորտի պատասխանատուն:

Թողնել պատասխան

Back to top button