ԿարևորՄշակույթ

«Վերադարձի» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 18-ի համերգը չի կայանա

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Վերադարձի» փառատոնն արդեն 6 տարեկան է: Վերադարձի Դասական երաժշտության 6-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է սեպտեմբերի 24-ին: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս ներկայացնելու է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Անդրադառալով արդեն իսկ կայացած 2 համերգներին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնը ներկայանում է նոր ծրագրերով, նոր գործիքների համադրություններով, նոր մասնակիցներով: Ավելին` այս տարվա փառատոնը նա համարում է պրեմիերաների և հոբելյանական երեկոների փառատոն:

Փառատոնի շրջանակներում հաջորդ համերգը կայանալու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և նվիրվելու է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին, ով ի դեպ հասցրել է ողջունել դասական 6-րդ փառատոնի մեկնարկը նշելով, որ այն ուղղված է մեր ժողովրդի միավորմանն ու հայրենիքի հզորացմանը:

Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 31-ը: Միայն թե ի տարբերություն ծրագրի հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը տեղի չի ունենալու: Հանդիսատեսին հուսախաբ չանելու նպատակով Մարիամ Շահինյանը որոշեց այդ մասին նախապես հայտարարել` նշելով նաև պատճառների մասին:

«Մենք ծրագրել էինք Ա. Խաչատրյան համերգասրահում փառատոնի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ նախաձեռնություն: Նախատեսվում էր իրականացնել «Ա. Խաչատրյան մրցույթ-վերադարձ» խորագրով համերգ: Սա ևս հետաքրքիր նախագիծ էր, որը պետք է համատեղ իրականացվեր: Վերադարձի դասական երաժշտության փառատոնի կազմ կոմիտեն ափսոսանքով նշում է, որ վերոհիշյալ համերգը չի կայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից փառատոնին ներկայացված նոր պահանջների և մեր կողմից դրանք բավարարել չկարողանալու պատճառով: Պարզապես համերգից 10 օր առաջ մեզ ներկայացվեց նոր պահանջներ, որը մեր փառատոնային ուժերից վեր է, այո, ֆինանսական պահանջներ»:

Մարիամ Շահինյանի տեղեկացմամբ ծրագիրն անպայման կիրականացվի, միայն թե այլ փառատոնի շրջանակներում:

Թողնել պատասխան

Back to top button