ՀասարակությունՄիջազգային

Հայտնի է քիմիայից Նոբելյան մրցանակակիրների անունները. նրանց հայտնագործությունը օգնում է քաղցկեղի դեմ պայքարում

Քիմիայից այս տարվա Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցը եւ Բրայան Կոբիլիկը «G պրոտեինների ռեցեպտորների ուսումնասիրության» համար, հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիային կից Նոբելյան կոմիտեն։
Ամերիկացիների հայտնագործությունը կարեւոր է քաղցկեղային ուռուցքների զարգացումը հասկանալու համար եւ հնարավորություն կտա ստեղծել նոր դեղամիջոցներ։
Մարդկանց բուժելու համար անհրաժեշտ էկառավարել օրգանիզմի նյութափոխանակությունը, ուստի կարեւոր է իմանալ ռեցեպտորների հատկությունները,  ասել է Լեֆկովիցը։

Եվ նրա, եւ Կոբիլիկի համար մրցանակը անսպասելի էր, երկուսն էլ դրա մասին իմացել են գիշերը՝ իրենց արթնացրած հեռախոսագանգից։

 

 

Թողնել պատասխան

Back to top button