ԿարևորՔաղաքական

Կառավարությունն այսօր կընդունի Գյումրիի քաղաքապետի հրաժարականը

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` կառավարությունն այսօր որոշում կընդունի` վաղաժամկետ դադարեցնել Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները: «Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի վերաբերյալ Գյումրիի ավագանին հոկտեմբերի 9-ին կազմել է արձանագրությունը, որը ներկայացվել է լիազոր մարմին՝ տարածքային կառավարման նախարարություն,-հայտնում են կառավարությունից: Նշենք, որ Վարդան Ղուկասյանի լիազորություններն ավարտվելու էին նոյեմբերի 11-ին: Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած համայնքի ղեկավարի հերթական ընտրության քվեարկությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Բալասանյանը, հետևաբար Վարդան Ղուկասյանի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Գյումրիում արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է:

Թողնել պատասխան

Back to top button