Հասարակություն

Երեւանցիների 40 տոկոսը ցանկանում է հեծանիվով երթեւեկել. բացվեց քաղաքի առաջին հեծանվաուղին (ֆոտոշարք)

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»
«Կանաչաստան» հասարակական կազմակերպությունն ու Երևանի քաղաքապետարանը այսօր հանդիսավորությամբ բացել են մայրաքաղաքի առաջին հեծանվաուղին և «Կանաչաստան հ/կ-ի նկարազարդած բնապահպանական ուղերձով կամարը:
Հեծանվային ուղին ձգվում է Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգի: Նոր հեծանվային արահետով երթևեկելու  համար հավաքված հեծանվասերներին անվճար հեծանիվներ են տրամադրվել, իսկ բնապահպանական ուղերձով կամարի նկարիչը 3D վարպետության դաս է անցկացրել երիտասարդների համար:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը աշխատանքի հեծանիվով հազիվ թե գնա, քանի որ վարել չգիտի, բայց կարծում է` շատերը կգնան ու հաճույքով: Արդեն քանի տարի է`տրասնպորտային այս միջոցին է նախապատվությունը տալիս մյուս զրուցակիցս` Վահագն Լևոնյանը: Մտածում է սեփական առողջության ու մայրաքաղաքի էկոլոգիայի մասին:
Հեծանվային արահետներ, պարզվում է, Երևանում ցանկանում է տեսնել  բնակչության 90, այդ արահետներով երթևել` 40 տոկոսըը, վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները, որ անցած տարի ամռանն իրականացրել է   Կանաչաստան հ/կ- ը: Այնպես որ, նախաձեռնության հիմքում քաղաքացիների ցանկությունն է ու շահը:
Վերջին 30-40 տարիների ընթացքում հեծանվային տրանսպորտը բուռն զարգացում է ապրել եվրոպական պետություններում։ Դրոշակակիրը Նիդերլանդները, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան եւ Շվեդիան են: Նիդերլանդներում հեծանվային տրանսպորտին բաժին է ընկնում ուղեւորափոխադրումների մոտ 29%-ը:

 

Թողնել պատասխան

Back to top button