ԿարևորՔաղաքական

Եթե ես լինեի իր փոխարեն….Գեղամյանը` Օսկանյանի մասին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 5-ից 7-ը Տիրանայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքներն այսօր ամփոփել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա խոսել է նստաշրջանի ընթացքում քննարկված գլխավոր հարցերի, իր ելույթների մասին, անդրադարձել է Թուրքիայի պատվիրակության կողմից ներկայացված բանաձևին, որին Հայաստանի պատվիրակությունը դեմ է քվերակվել: Գեղամյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին մենակ մասնակցել:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հոկտեմբերի 5-ից 7-ը կայացած աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է մենակ: Մեր պատվիրակությայն կազմում են նաև ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը: Դեմիրճյանն, ըստ Գեղամյանի, չի մասնակցել հիվանդության պատճառով, Օսկանյանը՝ հանգամանքերի բերումով:

«Վարդան Օսկանյանը նպատակահարմար չէր գտել իր մասնակցությունը: Եթե ես լինեի իր փոխարեն, անպայման կգայի, մի 5 ելույթ կունենայի, հզոր կերպով կպաշտպանեի մեր երկրի շահը, և կարծում եմ, այդ ելույթները շատ մարդկանց մտածելու տեղիք կտային»:

Հայաստանի պատվիրակությունը չի կարծում, թե հանգամանքից, որ մենակ է մասնակցել նստաշրջանին, ինչ -որ բան տուժել է: «Եթե ես չկարողանայի իրականացնել իմ առաքելությունը, կարող էր մտքովս անցնել խնդիր տեսնել: Ես խնդիր չեմ տեսնում: Ինչ պետք էր ասվեց, դեռ մի բան էլ ավելի»: Ինքը՝ Գեղամյանը հինգ ելույթ ունեցել է: Ընդ որում 2-ը ՝ նույն հարցի վերաբերյալ: Խոսքը Թուրքիայի պատվիրակության կողմից ներկայացված բանաձևի մասին է, որն առնչվել է թուրք- սիրական սահմանին ընթացքող զրագացումներին: «Բանաձևի ընդհանուր ուղղվածությունն այն էր, որ ստեղծված իրավիճակի համար մեղավորը միայն սիրիական կողմն է, իսկ թուքրեը՝ սրբեր են»:

Հայկական պատվիրակության ղեկավարը դեմ է արտահայտվել բանաձևին՝ կարծիք հայտնելով, թե այն չի կարող նպաստել շիկացած վիճակի մեղմմանը: Ռուսատանի պատվիրակությունը ձեռնպահ է եղել՝ շեշտելով բանաձևի չմշակված լինելը: Փաստաթուղթն, այդուհանդերձ, ընդունվել է, այն ընդհանուր դիրքրորոծմամաբ , որ խաղարար առաքելություն ունի:

Ընդհնարապես, Գեղամյանը կարծում է, որ Թուրքիան ԵԱՀԿ հարթակը որպես գաղափարախոսական զենք է օգտագործում և փորձում է ավելի ու ավելի ծանրակշիռ դարձնել իր ներկայություննն այս կազմակերպությունում: Վերդառանալով ներքաղաքկան իրադարձություններին, մասնավորապես Օսկանյանի գործիքն: Գեղամյանը կարծում է, որ նախկին արտգործնախարարը պետք է գզրոցներից հանի իր հակափաստարկները ու դնի իրավապահների սեղանին: Չի հասկանում, թե ինչու մինչ այժմ դա չի արել: «Հասկանում եմ, որ դիվանագետ է, գաղտնապահ է»:

Իր քաղաքական գործունեությանն անդարադառնալով, Գեղամյանն այսօր նաև դիտարկում արեց, թե նախորդ գումարման Ազգային ժողովում իր բացակայությունը շոշափելիորեն զգացվել է, իսկ սխալն ուղղվել է այս ընտրություններում: ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնբականը զբաղեցնելը Գեղամյանը ոչ միայն խոսուն փաստ, այլ նաև գնահատական է համարում:

Թողնել պատասխան

Back to top button