ԿարևորՀասարակություն

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Առողջապահության ազգային ինստիտուտում հրավիրված հանդիպումը նվիրված էր այս օրվան։ Հոգեկան առողջության խնդիրներին էր նվիրված նաեւ բազմաթիվ քննարկումները երեւանյան մամուլի տարբեր ակումբներում։ Հենարան ակումբում՝ թեմայի շուրջ էլ խոսել են առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպխության տվյալներով՝ հոգեկան ամենատարբեր խնդիրներ ունի 450 միլիոն մարդ: Կրկին ըստ ԱՀԿ-ի՝ դեպքերի գերակշիռ մասը բաժին է ընկնում դեպրեսիաներին . 450 միլիոնից — 350 միլիոնն ունի դեպրեսիա: Հոգեկան խնդիրներ կարող են ունենալ բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, սոցիալ- տնտեսական իրավիճակից, ասում են մասնագետները: Հայ մասնագետների հավաստմամբ, սակայն, Հայաստանը բարվոք դիրքերում է աշխարհի այն երկրների սանդղակում, որտեղ շատ են ինքնասպանությունների դեպքերն ու դեպրեսիան: Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը 45.000 է հասնում, ինչը, ըստ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի, վատ ցուցանիշ չէ:

Հիվանդների մեծ մասը ստացինոար բուժումն ստանում։ Երբեմն նույնիսկ մեկ հաբն էլ բավարար է, մարդը կարող է ստանալ եւ զբաղվել իր առօրյա խնդիրներով: Կիրառվում են նաեւ բուժման նոր ձեւեր՝ նկարաբուժություն, քանդակագործությամբ բժշկում, ժամանակակից դեղորայքային բուժման մեթոդներ, որոնք հիվանդի մոտ դեֆեկտային վիճակ չեն առաջացնում:
«Հոգեկան առողջության մասին խոսելիս մենք պետք է գիտակցենք, որ դրա մասին պետք է մտածել իսկզբանե, երբ երեխան դեռ իր մոր արգանդում է գտնվում»:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը ներկայացրեց այն հիմնական պատճառներոը , որոնք կարող են հանգեցնել հիվանդության առաջացմանը:
«Հիմնական պատճառները 4–ն են՝ ժառանգական, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական: Եթե առաջին երկու դեպքում բժշկական է, ապա հոգեբանականի և սոցիալականի պատճառները առավել մեծ խնդիրներ են, որոնք առկա են հասարակությունում: Մեծ դեր ունի նաև ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը: Ստրեսածին գործոն է: Դա նույնպես բացասաբար է ազդում հասարակության վրա»:

Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքով՝ օրը նշելու եւ կարեւորելու հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա հրավիրելն է, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն մշակողները։ «Ընդհանրապես ցանկաց մարդ լավ կլինի, որ կառավարի իր սթրեսները, դա բավական լուրջ գիտություն է, բայց վստահ կարող ենք ասել, որ հայերի մոտ բավական բարձր է սրթրեսի նկատմամաբ տոկունության աստիճանը»:

Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի խոսքով՝ կա մի փաստ, որ սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ դեպրեսիվ վիճակ ավելի հաճախ է առաջանում:
Ինչպես ասում են՝ պետք չէ ամեն ինչ սրտին մոտ ընդունել։ Իսկ հոգեկան առողջությունը պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ժպտալ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button