ԿարևորՏնտեսական

Ֆինանսական օմբուդսմենը շուտով կզբաղվի նաեւ ՓՄՁ բողոքներով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

 

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի լիազորությունների մեջ առաջիկայում հնարավոր է մտնի նաև փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքների քննարկումը, այսօր տեղեկացրեց Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:Մինչ այժմ ֆինանսական հաշտարարին կարող են դիմել միայն ֆիզիկական անձինք` ներկայացնելով իրենց խնդիրները բանկերի, ապահովագրական եւ վարկային կազմակերպությունների եւ այլ ֆինանսական կառույցների հետ կապված:
Մեր քաղաքացիները ֆինանսական հաստատությունների հետ շփումներում ամենաշատը դժգոհում են ապահովագրական ընկերություններից, վկայում է հաշտարարին քաղաքացիների ուղղած դիմում-բողոքների վիճակագրությունը: Հաշտարարի գրասենյակն այս տարվա ապրիլի 1-ից  հունիսի 30-ը ստացել է 413  բողոք:
Քննությանը ենթակա  236 բողոքներից 114-ն ընդունվել են քննության: Փիրուզ Սարգսյանն իր ղեկավարած կառույցի հետ քաղաքացիների շփումների սերտացումը վերագրում է առավելապես նրանց  ֆինանսական գրագիտության բարձրացմանը:
Շատերը սովորել են իրենց սխալի վրա, շատերն էլ` դաս քաղել մյուսների սխալներից:

Թողնել պատասխան

Back to top button