Միջազգային

Վրաստանում ընթանում է պատմական գործընթաց. Սահակաշվիլին Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո

Թբիլիսիի նախագահական նստավայրում այսօր տեղի է ունցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը, որը տևել է մոտ կես ժամ:
Հանդիպումից հետո առաջինը լրագրողների հետ զրուցել է Բիձինա Իվանիշվիլին և տեղեկացրել, որ հանդիպման ժամանակ քննարկվել են  արտաքին քաղաքականության ընդհանուր առաջնահերթությունները: Դրանք հիմնականում համընկնում են՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ձգտման հետ:
«Շատ լավ է, որ մենք կարողացանք հանդիպել: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքակիրթ ժողովուրդ ենք և կարող ենք մեր ընդդիմախոսների հետ ապրել ժողովրդավարական միջավայրում»,- ասել է Իվանիշվիլին:
Իր հերթին Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ընթանում է պատմական գործընթաց, երբ իշխանությունն ընդդիմությանը փոխանցվում է ժողովրդավարական ճանապարհով։
«Վրաց ժողովուրդն արել է իր ընտրությունը, և մենք հարգում ենք մեր ժողովրդի ընտրությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Թողնել պատասխան

Back to top button