ԿարևորՄիջազգային

Պայթեցվել է Սիրիայի ռազմական հետախուզության շենքը

Սիրիայում իսլամիստական «Ալ-Նուսրա» ապստամբ խմբավորումն այսօր հարձակում է գործել սիրիական ԶՈՒ հետախուզական վարչության շենքի վրա՝ այն գնահատելով «հաջող գործողություն»:
Բեռնատարը, որի ղեկին է եղել մահապարտը, ներխուժելով վարչության կենտրոնակայանի դարպասներից ներս, պայթել է շենքի բակում: Մեքենան բեռնված է եղել 9 տոննա պայթուցիկ նյութով:
Միջադեպից 25 րոպե անց ապստամբները վթարի վայր են ուղարկել շտապ օգնության մեքենա՝ նույնպես պայթուցիկներով զինված: Մեքենան պայթել է այն ժամանակ, երբ առաջին պայթյունից հետո ահաբեկչության վայրում սկսված են եղել որոնական և փրկարարական աշխատանքները:

 

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի կոչը

Տեղի ունեցած ահաբեկչական գործողոթւյուններից հետո հայտարարությամբ է  հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և  կոչ է արել Սիրիայի իշխանություններին միակողմանի դադարեցնել կրակը։
«Ես Սիրիայի կառավարությանն ակնարկում եմ, որ նա պետք է անհապաղ հայտարարի միակողմանիորեն կրակը դադարեցնելու մասին: Ես պահանջում եմ ընդդիմադիր ուժերից կրակի դադարեցնել, երբ Սիրիայի կառավարությունը հայտարարի դա»,- ասել է Պան Գի Մունը Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կրակի միակողմանի դադարեցման դեպքում կարելի է զերծ մնալ ընդդիմության կողմից բռնության շարունակման մտավախություններից, ուստի այդ հարցը «ՄԱԿ-ի ԱԽ առանցքային երկրների և տարածաշրջանի երկրների հետ» չի քննարկվում:
«Ես նաև երկու կողմերին զենք մատակարարող երկրներից պահանջում եմ դադարեցել զենք ուղարկել. դա միայն խորացնում է սիրիացի ժողովրդի ծանր վիճակը: Միակ լուծումը քաղաքական երկխոսությունն է»,- ասել է Պան Գի Մունը և  հայտնել է, որ ՄԱԿ-ի եւ ԱՊԼ- ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին շուտով կմեկնի տարածաշրջան և կայցելի մի քանի երկրներ, այդ թվում՝ Սիրիա, որտեղ պատրաստվում է հանդիպել նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ:

Ուկրաինան հերքում է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու լուրերը
Այսօր  BBC-ին հաղորդել է, որ իր թղթակիցների  անցկացրած քննության արդյունքում պարզ է դարձել, որ Սիրիայի Հալեպ քաղաքում հայտնաբերվել են  ուկրաինական մակնշմամբ զենքով արկղեր, որոնք Սաուդիան Արաբիայից տեղափոխվել էին Սիրիայի և հայտնվել ապստամբների ձեռքում:
Ծովային սպառազինության և հրթիռային համալիրների արտադրության մեջ մասնագիտացած ուկրաինական «Դաստան» ընկերությունը հրաժարավել է մեկնաբանել այն տեղեկությունը, որ Սիրիայում հայտնաբերվել է իրենց արտադրության զենքեր: BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ընկերության ներկայացուցիչը միայն նշել է, որ «Դաստանը» ոչ մի կապ չունի Սաուդյան Արաբիայի հետ, որին, դատելով արկղերի վրա արված գրառումներից, վաճառվել է զենքը և արդյունքում հայտնվել սիրիացի ապստամբների ձեռքում:
Իսկ Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Դիկուսարովն հերքելով Սիրիա զենքի մատակարարումների փաստը, հայտնել էր, որ Սաուդյան Արափիայի հետ 2010 թ. ստորագրվել է զենքի մատակարարման պայմանագիր, որը համապատասխանում է միջազգային պահանջներին։

Թողնել պատասխան

Back to top button