ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Աղդամից արևելք, հոկտեմբերի 10-ին կանցկացվի հերթական մշտադիտարկումը։ Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ադրբեջանական լրատվամիջոցներին ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի աական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Փրայորն ու դաշտային օգնական Խրիստո Խրիստովը, հայկական կողմից՝ ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Քին ու դաշտային օգնական Իրժի Աբերլեն։

Թողնել պատասխան

Back to top button