Միջազգային

Իվանիշվիլին հրապարակեց Վրաստանի կառավարության կազմը

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր 4 –րդ իշխանութունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կառավարության նոր կազմի անդամների անուները, որը կներկայացվի նորըտիր խորհրդարանականների հաստատմանը:
Ինքը՝ Իվանիշվիլին կզբաղեցնի Վրաստանի վարչապետի պաշտոնը: Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի  պաշտպանության նախկին (2004թ) փոխնախարար Իրակլի Ալասանիան, ներքին գործերի նախարար կդառնա Իրակլի Գարիբաշվիլին, ով երկար տարիներ եղել է  Իվանիշվիլիի «Քարտ-Карт» հիմանադրամի նախագահը, իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունը կղեկավարի Մայա Փանջիկիձեն՝ Գերմանիայում և Նիդերլադներում Վրաստանի նախկին դեսպանը: «Վրացական երազանքի» հանրապետական թևի ներկայացուցիչ  Դավիթ Ուսուպաշվիլին  էլ  կլինի  նորըտիր խորհրդարանի խոսնակի թեկնածուն:
Խորհրդարանի առաջին նիստը, ըստ նախնական հայտարարության, նախատեսված է հոկտեմբերի 20-ին կամ 21-ին: Անդրանիկ նիստին կմասնակցի նաև Միխայիլ  Սահակաշվիլին։ Ըստ կանոնադրության՝ նրա շնորհավորական ուղերձից հետո  խորհրդարանի ամենատարեց պատվիրակը կազդարարի օրենդիր նոր մարմնի աշխատանքի սկիզբը, ապա տեղի կունենան նախագահի, տեղակալների, հանձնաժողովների ղեկավարների և կազմի ընտրությունը:
Հիշեցենենք,  որ խորհրդարանի 150-ն տեղից 67  կզաբաղեցնի Սահակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժումը», իսկ մնացած 83 պատգամավորը «Վրացական երազանքից» են։
Միգուցե թվային նախնական պատկերում աննշան փոփոխություններ դեռ տեղի ունենան, քանի որ դեռ չեն հրապարակվել  ԿԸՀ վերջնական արդյուքները, որոնք կլինեն  հոկտեմբերի 20-ից ոչ շուտ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button