ԿարևորՔաղաքական

Օսկանյանը պատրաստ է նախագահի թեկնածու դառնալ. նա բացում է իր քարտերը

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր «Սիվիլնեթ»- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է իր թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում։

«Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ և մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, և ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Վարդան Օսկանյանը՝ միաժամանակ նշելով, որ սա ոչ թե կուսակցության դիրքորոշումն է, այլ՝ իր սեփական կարծիքը։

Թողնել պատասխան

Back to top button