ԿարևորՀասարակություն

Ռուբեն Հայրապետյանի դեմ դատական հայց է ներկայացվել

Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի համանուն խմբում գրառում է թողել, որով տեղեկացնում է, որ քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ «Հայցը, որը ներկայացնում են քաղաքացիական ակտիվիստներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը և ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի՝ “Nouvelle d’Armenie” ամսագրին տված հարցազրույցում նրանց հասցեին հնչեցրած զրպարտանքներին ու վիրավորանքներին։ Ըստ օրենքի` 14-orյա ժամկետում դատարանը պետք է պատասխանի»,-գրել է ակտիվիստը` ակնկալելով, որ գործն այս անգամ կընդունվի վարույթ։

Թողնել պատասխան

Back to top button