Տնտեսական

Հայաստանում գինի խմելու մշակույթը պակասում է, ասում է ֆրանսահայ սոմելիեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի Արենի համայնքում անցկացվել է Գինու փառատոն, որի նպատակն է խթանել գյուղական տուրիզմի զարգացումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, առանձնահատկությունները: Այս տարի փառատոնին ներկա է գտնվել նաև հանրապետության նախագահը: Կազմակերպիչներն ու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած հյուրերից երկուսն այսօր հանդիպել են լրագրողների հետ, կիսվել իրենց տպավորություններ ու գնահատել հայկական գինու համը:

Այն, որ հայերը նախապատվությունը գինու փոխարեն տալիս են գարեջրին և օղուն նկատել են ոչ միայն զբոսաշրջիները, այլ նաև էկոնոմիկայի նախարորության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միզոյանը.«Մեզ մոտ գինի խմելու մշակույթը պակասում է, մեզ մոտ ավելի նախընտրում են օղի, գարեջուր խմել, ամբողջ աշխարհում լրիվ հակառակ պատկերն է»: Վերջին տարիներին գինու արտադրությունը հետին պլանում էր հայտնվել, այժմ փորձ է արվում այն վերականգնել: Արդեն չորրորդ անգամ Վայոց Ձորի մարզում՝ Արենի համայնքում, անցկացվում է գինու փառատոն, որի նպատակն էր խթանել գյուղական տուրիզմի զարգացումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, առանձնահատկությունները: Այս տարի փառատոնին իր ներկայությամբ պատվել է նաև ՀՀ նախագահը: Անցած երկու օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունեին վայելել հայկական գինին ու հետևություններ անել, արդյո՞ք այն իր կայուն տեղը կգտնի միջազգային շուկայում: Պարզվում է՝ այո, եթե իհարկե գինու հումք հանդիսացող խաղողիագործության զարգացմանը զուգահեռ ներդրվեն ժամանակից տեխնոլոգիաներ ու համապատասխան փորձ: Հենց սրանց պակասն է հայկաան գինեգործության զարգացման մեջ տեսնում իտալացի լավագույն սոմելիե Լուկա Կանապիկին, ով դժվարանում է միանշանակ գնահատել հայկական գինու որակը.«Իրականում բարդ է ընդհանրացված գնահատական տալ, մանավանդ որ եվրոպական գինիները տարօրինակ ձևով են գնահատվում, ես վերջին օրերին փորձել եմ հայկական բազմապիսի գինիներ, և ես հայկական գինու որակը յոթ եմ գնահատում»:

Մեր հայրենակից Սերժ Ղուկասյանը Ֆրանսիայում հայտնի մատռվակ է, ունի սեփական ռեստորան ու այնտեղ էլ վաճառում է հայկական գինի ու գարեջուր: Իսկ Հայաստան այցելելիս միայն հայկական գինի է նախընտրում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ դժվարությամբ, սակայն, հայերեն է միտքը ձևակերպում ՝ դժվարանալիս՝ ապավինում անգլերենին.«Երբ Հայաստան եմ գալիս, հայկական գինի եմ ուզում խմել, գինին դա մակույթ է, Ֆիանսիայում գինի ճաշի ժամանակ են օգտագործում այդ մշակույթը պետք է նաև Հայաստան գա»:

Գինեգործության զարգացման ու հատկապես արտահանման խթանման ծավալները զարգացնելու նպատակով գինեգործությունն ընդգրկված է Արտահանման խթանմանն ուղղված ռազմավարությունում, գերական հռչակված 11 ոլորտներից մեկն էլ հենց գինեգործությունն է: Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միզոյանն նկատում է, ոլորտի զարգացումը Հայաստանում հեռանկարային է.«Վերջին հինգ տարիներին մասնավորապես ոլորտը միջինը 20 տոկոս տարեկան աճ է արձանագրել, ունենք նաև ներդրումների իրականացման ակտիվություն այս ոլորտում: Այս կիսամյակով կարող եմ ասել, որ մենք ունենք գինեգործության արտադրության 11,8 տոկոսի աճ, 32,9 տոկոս իրացման աճ և 16,7 տոկոս արտահանման աճ»:

Ոլորտի պատասխանատուն ասում է, որ խնդիր է դրված 2011-ի 5,6 մլն լիտր գինու արտադրության փոխարեն 2020թ արտադրել 17,5 միլիոն լիտր գինի՝ շուրջ երեք անգամ ավելացնել գինու արտադրության ու արտահանման ծավալները:

Թողնել պատասխան

Back to top button