Միջազգային

Էլ ինչ Վենեսուելա առանց Չավեսի. Ամենայն Վենեսույելայի նախագահը կրկին վերընտրվեց

Վենեսուելային ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում Ուգո Չավեսի հաղթանակի մասին:
Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել այս կիրակի, և գործող նախագահը ստացել է  ընտրողների քվեների 55 տոկոսը։ Նրա հերթական 6- ամյա կառավարումը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից՝ հունվարի մեկից:
Չավեսը իշխանության է եկել 1999 թվականից: Նախագահական  ընտրություններում, վեսուելացի քաղաքական վերլուծաբանների կարծքով,  ֆավորիտը Ուգո Չավեսն էր, իսկ նորընտիր և գործող նախագահի  մրցակիցը ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը ստացել է ընտրազանգվածի 45 տոկոսը:
«Վենեսուելայում ընտրելու իրավուքն ունի 19 միլիոն բնակիչ, 89 տոկոսը կատարել է իր քաղաքացիական պարտքը»,- հայտարարել է ԿԸՀ- ն:

Ուգո Չավեսը Միրաֆլորես պալատի պատշգամբից դիմելով ժողովրդին ասել է, որ ընտրությունները իսկական պայքար էին հանուն Վենեսուելայի ժողովրդավարության,  որն աշխարհի ամենալավ ժողովրդավարական մոդելն է:
«Ես շնորհավորում եմ այն 8 միլիոն ընտրողին, որոնք քվեարկել են հանուն հեղափոխության, հանուն ընդդիմադիր գործչի, սոցիալիզմի, հանուն Վենեսուելայի բարօրության: Բոլորս Սիմոն Բոլիվարի երկրի բնակիչներ ենք»,- հայտարարել է Չավեսը և շնորհավորել մրցակցին՝ Կապրիլեսին՝ պարտությունն ընդունելու համար:

Թողնել պատասխան

Back to top button