ԿարևորՔաղաքական

Ամենամեծ վարկանիշն ունի Սերժ Սարգսյանը. Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին անցկացրել է  հերթական հարցումը` կազմելով նախագահի հիմնական թեկնածուների մեկնարկային վարկանիշը: Այն արտացոլում է մոտ 60 տոկոս ակտիվ ընտրողների կարծիքը:
Ըստ հարցման` ձայները ներկայում բաշխվում են այսպես. Սերժ Սարգսյան` 35,6 տոկոս, Գագիկ Ծառուկյան` 31,8 տոկոս, տատանվողները` 32,6 տոկոս:

Հայաստանում սերունդների միջև նման հակասություններ չկան, ինչը մեր բացասական կողմերից մեկն է։

Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի` իշխանական կոալիցիայից դուրս գալը և ընդդիմության չմիանալը վերադասավորել է ընտրողների տեղաբաշխումը քաղաքական դաշտում, աճել է ապագա նախագահի ընտրության հարցում դեռ չկողմնորոշվածների թվաքանակը, ասում է Ահարոն Ադիբեկյանը։
Նա կանխատեսում է, որ ընտրություններին կմասնակցի ընտրողների 65-67 տոկոսը:
Ադիբեկյանն իր հարցման արդյունքում պարզել է, որ  իշխանական թևը հոգեբանական առավելություն ունի ընդդիմադիր թևի նկատմամբ, և դա ավելի է մեծանում, երբ անընդհատ հնչում է, թե իշխանությունը հենվում է «ադմինիստրատիվ ռեսուրսների», «ընտրողների զանգվածային կաշառման», «սարսափի մթնոլորտի» և նման բաների վրա: Որոշ գործիչներ այդպիսով փորձում են քողարկել հաղթելու սեփական անկարողությունը, սակայն դրանով իսկ իրենց համակիրների և տատանվողների մոտ պարտվողական տրամադրություններ են առաջացնում:
Ադիբեկյանը Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններից առաջ այլ կանխատեսուներ էլ ունի: Հայաստանում Վրաստանի սցենար նա չի սպասում: Ըստ սոցիոլոգի` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այժմ փորձում է «հին» եւ «նոր» սերունդներին մոտեցնել իրար:
«Իսկ Հայաստանում սերունդների միջև նման հակասություններ չկան, ինչը մեր բացասական կողմերից մեկն է։ Բացի այդ` Սահակաշվիլին արմատական վերափոխման փորձ էր անում, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի պրագմատիկ է` ասում է փոխենք դանդաղ, բայց հետևողական: Համեմատել այս երկու դեմքերը և նրանց գործունեությունը` անիմաստ է, տարբեր բևեռներում են»,- ամփոփեց Ադիբեկյանը: 

Թողնել պատասխան

Back to top button