ԿարևորՏնտեսական

Շաքարավազի թանկացումը գերազանցում է 20%-ը

2012թ. հունվար-օգոստոսին 2011թ. հունվար-օգոստոսի նկատմամբ սննդամթերքից ամենաշատը թանկացել է շաքարավազը՝ 20.4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սուրճը, թեյը և կակաոն թանկացել են 13.8%-ով, հրուշակեղենը՝ 12.8%-ով, մսամթերքը՝ 8.9%-ով, ոգելից խմիչքը և ծխախոտը՝ 5.3%-ով, ձկնամթերքը՝ 3.9%-ով, կենդանական և բուսական յուղը՝ 3.4%-ով, կաթնամթերքը՝ 2.6%-ով, հացամթերքը՝ 0.9%-ով:
Այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էժանացում արձանագրվել է միայն միրգ և բանջարեղեն ապրանքախմբերում:

Թողնել պատասխան

Back to top button