ԿարևորՔաղաքական

Թող իր կաշվի վրա զգա այն, ինչ մենք զգում էինք մարտի մեկից հետո. Սուրեն Աբրահամյանը՝ Վարդան Օսկանյանին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Կարեկցում եմ Վարդան Օսկանյանին տեսնելով նրա հոգեկան տվայտանքները սակայն թող իր կաշվի վրա զգա այն ինչ մենք զգում էինք մարտի մեկից հետո»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն  Աբրահամյանը: Այդուհանդերձ ավելացրել է, որ անզեն աչքով անգամ երևում է, որ նախկին արտգործնախարարին անձեռնմխելիությունից զրկելու և փողերի լվացման ու յուրացման հարցերը քաղաքական ենթատեքստ ունեն:
Տարիներ առաջ անձեռնմխելիությունից զրկված նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը վիրավորական է համարում, երբ իր և մի քանի օր առաջ անձեռնմխելիությունից զրկված ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջև զուգահեռներ են անցկացնում:  «Իմը քաղաքական դրդապատճառներով էր, սա փողերի յուրացման հարց է»,- ասաց:

Իսկ ահա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն  Աբրահամյանը կարծում է, որ քաղաքական ներկա իրավիճակում Վարդան Օսկանյանը զոհ է։
«ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող կուսակցին փուռն են տալիս, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն խորհրդարանում չի հայտնվում, այլև լռում է»,- Սուրեն Աբրահամյանը սա անտարբերության դրսևորում  է համարում։

Թողնել պատասխան

Back to top button