ԿարևորՀասարակություն

Հաջորդ շաբաթ հումանիտար օգնությունը Սիրիա կհասնի, հուսով են «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ Աղավնաձորում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ «Կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադառնալով սիրիահայության խնդիրներին՝ կառավարության ղեկավարին առաջարկել է Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նվիրել սիրիահայությանը: Տիգրան Սարգսյանն այդ կապակցությամբ նշել է. «Այդպիսի հանձնարարական Հայաստանի Նախագահն արդեն տվել է: Այժմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկում ենք հարցը: Տարբեր ձևաչափեր և ձևակերպումներ կան հեռուստամարաթոնն անցկացնելու վերաբերյալ, հնարավոր է այն միաժամանակ նվիրվի և սիրիահայությանը, և Լեռնային Ղարաբաղին»:

Մոտ մեկ ամիս առաջ Հալեպից Երևան ժամանած սիրիահայ Անի Զեյթունցյանը «Ռադիոլուր»-ին պատմել է, որ օր օրի վիճակն ավելի է վատանում: Սիրիայում բնակվող հայերն օգնության կարիք ունեն: Օր օրի Հալեպում իրավիճակը վատանում է, շատերն են ցանկանում, բայց քչերին է հաջողվում Հայաստան վերադառնալ:
«Հայերու շատ քիչ տոկոսն է, որ կա Հայաստանում, որովհետև կապված է նյութական պայմաններուն հետ: Տոմսը ահավոր թանկ է, տեղ ալ չկա, միայն սուրիական օդանավն է, որ այսօր գա Երևան, ան էլ շաբաթը մեկ անգամ միայն: Երանի կարենայինք ձեռք մեկնել ու ամբողջ հայությունը ազատել, փրկել, բերել Հայաստան»,- ասում է Անին:

«Օգնիր, եղբորդ». այսպես է կոչվում նախաձեռնությունը, որն իր շուրջն է համախմբել Հայաստանի, Արցախի ու ընդհանրապես ողջ հայությանը: Նախաձեռնության հեղանիկաներից Լիլիթ Գալստյանն ուրախ է, որ սիրիահայերին աջակցության ձեռք են մեկնում բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Նախաձեռնության անդամները հանդես են եկել հերթական կոչով՝ հիմնակնում դիմելով խորհրդարանականներին՝ «Քո մեկ օրվա աշխատավարձը «Օգնիր, եղբորդ» հիմնադրամին»:

«ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն,ՕԵԿ-ը , Ժառանգությունը, մեկ օրվա աշխատավարձի փոխանցումներ արդեն կատարել են, երեկ ԲՀԿ-ի գրասենյակից դարձյալ լավ զանգ ստացանք, և կարծում եմ, ավելին կլինի, քան մեկ օրվա աշխատավարձը: Դիմել ենք գործարար շրջանակներին և քաղաքցիներին, կարծում եմ այդ մեկ օրվա աշխատավարձը մեծ ճնշում չի լինի որևէ մեկի ուսերին, և այդ կոչը արձագանք ու տարածում ստանում է»,- ասում է Լիլիթ Գալստյանը:
Շուրջ 40 տոննա պարենային մթերք ու առաջին անհրաժշետության դեղամիջոց արդեն հավաքագրվել է, մեծ մասը արդեն փաթեթավորված է, յուրաքանչյուր արկղը պարունակում է տասը կգ բեռ: Պարենամթերքը հիմնականում հավաքագրվել է սպառողներին հայտնի գրեթե բոլոր ընկերությունների արձագանքի շնորհիվ՝ «Ալեքս Գրիգ«,«Գրանդ Հոլդինգ» , «Աշտարակ կաթ», «Մարիաննա»», ցանկը համալրվում է դրամային տեսքով, վերջին ամենամեծ նվիրատվությունը կատարել է Վիվասել ընկերությունը՝ հինգ միլիոն դրամ: Vivacell MTS բաժանորդները նաև հաղորդագրությունների միջոցով կարող են մասնակցություն ունենալ նվիրատվությանը: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը բանկային հաշվեհամար է բացել ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ (23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401)։

Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ հաջորդ շաբաթ արդեն կավարտվեն բեռնափոխադրող ընկերության հետ բանակցությունները և հաջրոդ շաբաթ արդեն առաջին բեռնատար ինքնաթիռը պատերզմական գոտի կհասնի:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button