ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Վայոց Ձոր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին:Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և համաժողովին մաղթել արդյունավետ աշխատանք:

Թողնել պատասխան

Back to top button