ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահ.«Ադրբեջանը նոր պատերազմ է հրահրում»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 4-ին, Reuters գործակալությանը տված հարցազրույցում, մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու մեջ:

Նախագահը նշել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելու նպատակով հսկայական քանակությամբ զինամթերք է կուտակել: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ցանկանում է խաղաղ կարգավորել հակամարտությունը, եւ որ ինքը ջանքեր չի խնայի խաղաղության հասնելու համար: «Այժմ, 18 տարի անց, հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին»,- հայտերերել է Սերժ Սարգսյանը:

Reuters-ը հոդվածում հիշեցնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շատացել են՝ մեծացնելու տարածաշրջանում, որտեղ շահեր ունեն Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը, պատերազմի վտանգի հնարավորությունը:

Թողնել պատասխան

Back to top button