Կարևոր

Իվանիշվիլու մեկնաբանությունը Լեւոն Շիրինյանին քիչ է համոզել. «Հայերի արտամղումը Վրասատնից անխուսափելի է», ասում է քաղաքագետը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Վրաստանում հաղթեց ազգային պետական շահը։ Վերանախավը թույլ չտվեց պառակտում և շեղում զարգացման արևմտյան ուղղությանից»,-«Վրացական երազանքի» հաղթանակն ու հարևան երկրում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններն այսօր այսպես է մեկնաբանել քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ փորձելով կանխատեսել նաև հայ-վրացական հարաբերությունների հեռանկարը փոփոխությունների համատեքստում։ Վրաստանը որդեգրում է զարգացման գերմնական կողմնորոշումը, որի հանդեպ հակումները վրացիները դրսեևորել են դեռևս ցարի ժամանաակներից։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի ձևակերպմամբ` 1910 թվականից վրացիները գաղտնի խաղերի մեջ էին գերմանական իմպերիալիստների հետ և պետական կառուցվածքում նախապատվությունը միշտ էլ տվել են գերմանական մոդելին։ Բիձինա Իվանիշվիլին իր «Վրացական երազանքով» պարզարպես գալիս է նոր շունչ ու վերածնունդ հաղորդելու այս կողմնորոշմանը։ Շիրինյանը գրեթե համոզված է, Վրաստանյան փոփոխությունների արդյունքում բարդություններ կծագեն հայ-ռուսական հարաբերություններում:

Ըստ Շիրինյանի` մեր խնդիրն է բացատրել ռուսներին, որ վրացիներն իրենց քաղաքական կողմնորոշումներն, այնուամենայնիվ, չեն փոխի։ «Ոչ մի Սահակաշվիլի, ոչ մի Իվանիշվիլի չեն շրջի վրաց ժողովրդի հայացքն արևմուտքից դեպի Ռուսաստան։ Պետք է լինենեք ծայրահեղորեն զգույշ, որպեսզի ռուս-վրացական քաղաքական ֆլիրտի արդյունքում չոտնահարվեն մեր շահերը»,-ասում է քաղաքագետը։ Նա, ի դեպ, հակադրվում է նրանց, ովքեր վրաց քաղաքական վերնախավի մեջ դեմոկրատական թև են որոնում։

«Վրացական երազանքի» առաջնորդի հայերին առնչվող վերջին մեկանբանությունն էլ այդ համատեքստում է դիտարկում։ Հիշեցնենեք, որ ռուսական «Նովոյե վրեմյա» պարբերականին տված հարցազրույցում Իվանիշվիլին մի արկնարկ էր արել.«Զարմանում եմ, որ հայերը Վրասատնում են ապրում։ Մենք՝ վրացիներս այդքան տարօրինակ ենք, մենք կապված ենք մեր հողին։ ես զարմանում եմ, քանի որ նրանց հայրենիքը մոտ է, իսկ նրանք ապրում են այստեղ։ Ես ապրում էի Ֆրանսիայում, մի տարի՝ ԱՄՆ-ում, ու սկսեցի երազում տեսնել իմ գյուղը, իմ հողը…»։

Ի դեպ, այս մեկանբանությանը հաջորդած հայկան կողմի բարձրացարած աղմուկին ֆեյսբուքյան իր էջում Իվանիշվիլին արձանգանքել էր՝ նշելով, որ թերթում հրապարակվել է իր խոսքերի միայն մի մասը, ինչը ամբողջությամբ փոխել ու աղավաղել է իմաստը։

Լրագրողի հարցին ես ընդգծված պատասխանել եմ, որ հիացած եմ հայերի և հրեաների յուրահատուկ շնորհքով, որ նրանք կարող են լինել աշխարհի քաղաքացիներ, հաջողակ են, որտեղ էլ որ ապրեն, և ուժեղ սփյուռք ունեն։ Մենք վրացիներս զարմանալի ժողովուրդ ենք, ցավոք ոչ մի տեղ չկարողացանք հաստատվել և ստեղծել ուժեղ սփյուռք։

Բիձինա Իվանիշվիլի

Իվանիշվիլու պազաբանմամբ, այսպիսին էր իր պատասխանի գլխավոր համատեքստը։ Մեկնաբանությունը Շիրինյանին քիչ է համոզում։ Նա համոզված է հայերի արտամղումը Վրասատնից անխուսափելի է:

Թողնել պատասխան

Back to top button