ԿարևորՄիջազգային

Ինչու պետք է Ռիհանան եւ Շակիրան Բաքու գնալուց առաջ լավ մտածեն

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և «Sing for Democracy» նախաձեռնության հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով Ռիհանային և Շակիրային կոչ են անում «լավ մտածել Ադրբեջանում ելույթ ունենալուց առաջ»: Նշենք, որ երկու երգչուհիները պետք է Բաքու գնան` ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկան կանանց Աշխարհի գավաթի խաղերի շրջանակներում երգով հանդես գալու համար: Սակայն երկու կազմակերպություններն էլ իրենց համատեղ հայտարարության մեջ նշում են, որ երգչուհիները «Ադրբեջանի մայրաքաղաքում ելույթ ունենալուց առաջ պետք է նկատի ունենան, որ այդ երկրում մարդու իրավունքներ են ոտնահարվում»: Ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանում խոսքի ազատության խնդիրներին: Մասնավոր դեպքերից նշվում է լրագրող Էլմար Հուսեյնի չբացահայտված մնացած սպանությունը 2005-ին, լրագրողների, բլոգերների, ակտիվիստների բազմաթիվ ձերբակալությունները և հալածանքները, հանրահավաքների արգելքը:

Թողնել պատասխան

Back to top button