ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունները

«Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության խնդրանքով մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունները` ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարևոր օղակ են: Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button