ԿարևորՀասարակություն

Այսօր ուսուցչի մանագիտական տոնն է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծի համապատասխան, պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը: Այսպիսով` այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում նշում են ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսք է հղել, որում գրված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դուք  առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր  կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական  աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն»:

Ուսուցչի օրվա և ոլորտում առկա խնդիրների մասին է այսօր խոսել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ևս կարծում է, որ ուսուցիչն այսօր շատ խնդիրներ ունի, որոնցից առաջնայինը աշխատավարձի ցածր լինելն է, ինչն ըստ նրա բնականաբար ազդում է նաև որակի վրա:

«Առաջիկա երեք տարում էլ նախատեսված չէ: Իսկ եթե ուսուցիչը, ով զբաղվում է մտավորականությամբ, չկարողանա շատ կարդալ, զարագանալ, զբաղվել, դա իհարկե ազդում է որակի վրա: Տասը կամ քսան տոկոս ուսուցչի աշխատավարձի բարձրացումը ոչինչ չի տալու»:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ հաղթահարված չեն նաև խորհրդային շրջանից մնացած կեղծ և ձևական հարաբերությունները: Այդուհանդերձ, կրթահամալիրի տնօրենը նաև դրական տեղաշարժեր է նկատում, որոնք բացառապես վերաբերում են ենթակառուցվածքներին: Ինչևէ այօսր ուսուցչի տոնն է և ինչպես երեկ էլ նշեց ԿԳ նախարարը, ամեն օր պետք է լինի ուսուցչի օր, ինչին պետք է նախևառաջ ձգտեն իրենք՝ մանկավարժները:

Այսպիսով` «Ուսուցչի օրը» մեծ հանդիսությամբ կնշվի այսօր երեկոյան: Կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Իսկ «Տարվա լավագույն ուուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ:

Թողնել պատասխան

Back to top button