ԿարևորՄիջազգային

Թուրքական կործանիչներին փոխարինելու եկած հրետանային պատերազմը՝ քաղաքական վերադասավորումների միջոց

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

 

Չնայած միջազգային հանրության հորդորներին՝ թուրքական բանակն այսօր կրկին հրետանակոծել է սիրիական բանակային  դիրքերը՝ սիրիական Թել Աբյադ շրջանի ուղղությամբ, որտեղից օր առաջ ռմբակոծվել էր Աքչաքալեի բնակավայրը:
ՄԱԿ- ի ԱԽ- ը քննադատել է Սիրիայի կողմից թուրքական բնակավայրի հրետանակոծման այս փաստը, և կոչ արել Դամսկոսին բացառել նմանօրինայկ միջադեպի կրկնությունը:
ԱԽհայտարարության տեքստը համաձայնացվել է անդամ երկրների ներկայացուցիչների հետ գիշերը տեղի ունեցած լարված քննարկման արդյունքում:
Ի դեպ՝ ԱԽ անդամները պահանջել էին Սիրիայի իշխանություններից հարգել հարևան երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որում թուրքական գյուղի գնդակոծումը բնութագրվել էր որպես «խաղաղությանն ու միջազգային անվտանգությանը սպառնալիք», արգելափակվել է Ռուսաստանի կողմից:

 

Թուրքիան պատրաստվում է Սիրայի հետ ռազմական գործողությունների

Թուրքիայի խորհրդարանը երկրի կառավարությանը Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու միամյա թույլտվություն էր տվել նախօրեին։ Որոշումն ընդունվել էր խորհրդարանի փակ նիստում։

Կառավարությունը նման թույլտվություն ստանալու համար դիմել էր օրենսդիրներին հոկտեմբերի 3- ի երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Սիրիայից արձակված արկերը պայթել էին հարավ- արեւելյան Թուրքիայում։ Զոհվել էր հինգ մարդ, վիրավորվել՝ ինը։

Խորհրդարանի տված մանդատը չի նախատեսում անհապաղ ուժային գործողություններ, այլ գործողություններ «անհրաժեշտության դեպքում»։ Նման գործողություններին կարող են մասնակցել երկրի ցամաքային, օդային եւ ծովային ուժերը։

«Ոչ պատերազմին». ցուցարարներ Ստամբուլի փողոցներում 

Պաշտոնական Անկարան այս որոշումը որակել է որպես Սիրիայի զսպելու միջոց։ Սակայն Մանդատը Թուրքիայում ցույցերի պատճառ է դարձել։ «Ոչ պատերազմին», «Սիրիացիները մեզ թշնամի չեն», «Մի ենթարկվեք սադրանքներին» կոչերով բազմաթիվ մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ։

Թողնել պատասխան

Back to top button