ԿարևորՀասարակություն

Արտգործնախարարություն, թե՞ հյուրանոց. եթե պետք է ընտրել, ուրեմն միանշանակ՝ հյուրանոց. մտավորականներն այս ընտրությանը դեմ չեն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արտգործանախարության շենքի վաճառքի շուրջ մոտ երկու տարի շրջանառվող լուրերը երեկ հանգուցալուծում ստացան։ Շենքն արդեն վաճառված է և հետագայում կգործի որպես հյուրանոց, իսկ երկրի արտաքին գերատեսչությունը կտեղափոխվի արտագործանախաարության նախկին շենք։ «Հրապարակը Երևանի սիրտն է ու այդ սրտում գտնվող ցանակացած կառույցի շահագործում պետք է որ բավականին ծանր ու թեթև արված լինի», -սա հուշարձաանգետ Սամվել կարապետյանի կարծիքն է։ Իրականում որքան է ծանր ու թեթև արվել այս շենքի շահագործման խնդիրը նա չգիտի, բայց՝ եթե որոշել են հյուրանոց դարձնել, ուրեմն մեր երկիրն իսկապես հյուրանոցների կարիք ունի»,-եզրակացնում է հուշարձանագետը։

Ըստ Կարապետյանի՝ մեր երկիր այցելող հյուրերը բնականաբար նույն խավից չեն և բոլորն էլ ընտրության հնարարվորություն պիտի ունենան։ Կառուցելով հերթական թանկարժեք հյուրանոցը մեր երկիրն առայժմ նրանց չի տալիս այդ հնարավորությունը։ «Եթե հյուրանոցներ, ուրեմն տարբեր խավերի համար»,- որպես վերջնական եզրակացություն արձանագրում է Սամվել Կարապետյանը։ Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին նախ զարմացրել է փաստը, որ արտգործանխարարության տեղափոխության հարցը կարող էր տարաձայնությունների առիթ դառնալ:

Բաբայանը դեմ չէր լինի, եթե մայրաքաղաքի կենտրոնից հեռացնեին բոլոր գերատեսչությունները։ Նրա պատկերացարծ իդեալական տարբերակում հանարպետության հրապարակը պետք է լիներ մշակութային կենտրոն, որտեղ կգործեին թանգարաններ, համերգասրահներ ու ցուցասրահներ, բայց քանի որ Բաբայանն այս երազանքն իրատեսական չի համարում, ուրեմն թող լինի հյուրանոց ասում է։ Միաժամնակ՝ հայկական տուրիզմի զարգացմանը խոչընդոտող գործոնները նրան ևս մտահոգում են։ «Երևանյան հյուրանոցները չափազանց թանկ են, այդպես տուրիզմ չեն զարգացնում »,-հիշեցնում է տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ համոզված, որ հրապարակում կառուցված նոր հյունոցն էլ, բնականաբար, մատչելի չի լինի։ Հյուրանոցի գինը, սակայն, մտավորականներին հուզող ամենամեծ խնդիրը չէ։ Վաճառված շենքի արտաքին տեսքի պահպանումը. այն կարևորոագույնը, որն այս պահին մտահոգում է յուրաքայնչյուրիս։ Տխուր մի շարք օրինակներ աչքի առջև ունենալով հանդերձ մտավորականներն այս հարցում կարծեք լավատես են:

Թողնել պատասխան

Back to top button