ԿարևորՄշակույթ

Մահացել է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը

Այսօր 91 տարեկան հասակում մահացել է  կոմ­պո­զի­տոր, ման­կա­վարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Էդ­վարդ Միր­զո­յա­նը։
Հայ անվանի կոմպոզիտորը ծնվել է 1921 թվականին Վրաստանի Գորի քաղաքում: 1941 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թ.թ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1956-1990թ.թ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են՝ «Ասում են թե…» (ռոմանս 1939թ., Իսահակյանի խոսքերով), «Երազ տեսա» (ռոմանս, 1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941 թ), «Սիմֆոնիկ պարեր» (1947 թ.), «Տոնական նախերգանք» (1947 թ.), «Լարային կվարտետ» (1947 թ.):

Էդվարդ Միրզոյանը հայ նորագույն դասական երաժշտության երեւելի դեմքերից է, նրա ստեղծագործություններին հատուկ է խոհափիլիսոփայությունը, նաեւ ազգային շեշտադրությունը եւ ինտոնացիայի, եւ ռիթմերի առումով։ Մեծանուն կոմպոզիտորն իր գործերում հարազատ էր մնում հայկական ժողովրդական երաժշտության ակունքներին, ինչն էլ դրանք դարձնում էին գունեղ ու արտահայտիչ։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button