ԿարևորՏնտեսական

Հայ-թուրքական չորրորդ համաժողով՝ Երեւանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է հայ-թուրքական չորրորդ համաժողովը: Հիմնականում Արևելյան Անատոլիայից Հայաստանեն ժամանել շուրջ 60 թուրք գործարարներ: Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ տարեցտարի հայ և թուրք գործարարների միջև հարաբերությունները էլ ավելի են մտերմանում: Համագործակցությունը տարբեր ոլորտներում է: Թուրքական արտադրանքը Հայաստան է ներկրվում, մինչդեռ հակառակը տեղի չի ունենում:

1993թ գարնանը Թուրքիայի կառավարությունը Էմբարգո հայտարարեց, որով արգելեց այդ երկիր ապրանք ներկրել Հայաստանից: Այդ օրվանից Հայաստանը Թուրքիայի համար պաշտոնապես դարձավ փակ շուկա: Հայ-թուրքական սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան երկու հարևան, բայց ոչ բարեկամ երկրների՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև: Քաղաքական դաշտում երկխոսություն չստացվեց, փոխարենը համագործակցություն կարծեք թե ստացվում է տնտեսական դաշտում: Հայկական շուկաում շարունակում են թուրքական ապրանքներն ավելանալ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 200 մլն դոլարի: Թուրքական արտադրանք միայն ներկրվում է, Հայաստանից Թուրքիա գրեթե ոչինչ չի արտահանվում: «Անհավասար պայմաններ են ստեղծված հայ գործարարների համար»,- ասում է թուրք-հայկական բիզնես զարգացման խորհրդի համանախագահ Նոյան Սոյաքը:

Հայաստանի գործարարների միության Աջակցություն Հայաստան –Թուրքիա հարաբերությունների բարելավման ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման համար որպես խնդիր առանձնացնում է երկու երկրների միջև ուղիղ առևտրի հնարավորության բացակայությունը
փակ սահմանից բացի ամենամեծ խոչընդոտը նա է, որ ուղիղ առևտուր այսօր չի իրականանում և այսօր կա այսպես կոչված ԷՄԲԱՐԳՈ Հայաստանի նկատմամբ, այն ապրանքները, որ դուրս են գալիս Թուրքիայից դեպի Հայաստան, չեն կարող ձևակերպել որպես Հայաստան եկող բեռ, գնում է երրորդ երկրի միջոցով: Դա մեծ խոչընդոտ է և ապրանքների ինքնարժեքը մեծացնում է: Այս օրերին հայ և թուրք գործարարները քննարկում են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը աշխուժացնելու հարցերը: Հիմնականում Արևելյան Անատոլիայից կամ ինչպես մենք ենք ասում Արևմտյան Հայաստանից շուրջ 60 թուրք գործարար է Հայաստան ժամանել: Քադրի Սալազը պատվիրակության կազմում է, Երևան է ժամանել վաղ առավոտյան, Հայաստանում է հայկական ու թուրքական տնտեսական սերտ կապեր գտնելու ցանկությամբ: Սալազը հույս ունի, որ փակ սահմանների պարագայում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը կազդի նաև երկու երկների արտքաին քաղաքականությունների վրա: Ի՞նչ են անում թուրք գործարարները, որպեսզի Թուրքիայում հայկական արտադրանքի վրա դրված արգելքը վերանա.«Ներկայումս քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ թուրք գործարարները անզոր են ինչ-որ բան ձեռնարկել»:

Արգելքը կա, դժվարությամբ, սակայն, երկու երկրների գործարարները համագործակցում են: Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը փաստում է, որ տարեցտարի գործարար կապերն ավելի ամուր հիքմերի վրա են դրվում: «Մենք ինքներս մեզ ու աշխարհին ենք փորձում խաբել, երբ Թուրքիայից պաշտոնապես Հայաստան ապրանք չենք կարողանում արտահանել»,- ասում է գործարարների միության նախագահը՝ երկու շաբաթ առաջ հայկական 1500 բեռանատար ավտոմեքենաներ էին կուտակվել թուրք-վրացական սահմանի վրա,- ասում է Արսեն Ղազարյանը՝ որոշ փակագծեր բացելով.«Ի՞նչ է թուրքական իշխանությունները չգիտեն, որ այդ բիզնեսը Հայաստան գալիս է: Մենք էլ երբ որ շատ ենք համառում հայկական ապրանքն ենք մտցնում թուրքական շուկա էլի երրորդ երկրի փաստաթղթերով: Մինչև երբ պետք է իրար աչքերի նայելով ամաչենք և չասենք իրականությունը: Գործարար մարդկանց պահանջմունքը սա է, մեր գործունեությունը բերեք իրավական դաշտ, որ մենք կարողանանք ավելի լուրջ համագործակցել, որպեսզի հայկական ներդրումները Թուրքիա կամ թուրքական ներդրումները Հայաստան իրավաբանորեն պաշտպանված լինեն»:

Ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, Հայաստանի մաքսատներում երբևէ խնդիրներ չեն ստեղծվում թուրքական ապրանքը հայ սպառողին հասցնելու հարցում: Հենց սա է պատճառը, որ հայկական շուկայում թուրքական արտադրանքն այսօր մեծ ծավալների է հասնում: Թուրքական շուկան հետաքրքրված է հայկական շինանյութով, սիգարետով, Կարսում անգամ հայկական մաքուր ջրի պահանաջարկ կա: Ավելին, բոլոր այն ապրանքատեսակները որոնք եվրոպա են արտահանվում, մրցունակ կլինեն նաև թուրքական շուկայում,- վսատհեցնում են հայ գործարարները՝ — նստահեցնում է Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ՝ «կարևոր չէ, որ Թուրքիան ինքը այդ ապրանքների գծով ունի լուրջ ձեռքբերում, կարևորը շուկաներում համագործակցելն է: Միշտ շուկան նոր ապրանքների կարիք ունի»:

Վաղն արդեն, համաժողովի երկրորդ օրը թուրք գործարարներն իրենց հայ գործընկերների հետ կայցելեն վերամժակող մի քանի գործարաններ՝ տեղում ծանոթանալով հայկական արտադրանքի առանձնահատկությունների հետ: Իսկ պատկերացումը մեր երկրի բիզնես միջավայրի մասին թերևս կամբողջանա այն ժամանակ, երբ թուրք գործարարները կմասնակցեն ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ ցուցահանդեսին:

Թողնել պատասխան

Back to top button