ԿարևորՀասարակություն

Հալեպի հայկական թաղամասի հերթական հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել

Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի հարվածից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ. տեղեկացնում է Facebook-ի Բերիո լուրերի էջը։ Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության և կանխել հրդեհի տարածումը։ Երկրորդ հրթիռն ընկել է Քարեն Եփփե Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։ Այդ հարվածից զոհվել են Պարսում Պարսումյանը և Հասմիկ Տեր Ներսիսյան-Կիրակոսյանը։ Կա 6 վիրավոր, որոնցից մեկի` Գևորգ Այվազյանի վիճակը ծանր է։

Թողնել պատասխան

Back to top button