ԿարևորՔաղաքական

Իվանիշվիլին զարմանում է, որ Վրաստանում հայեր են ապրում

Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաջողության հասած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «The New Times» թերթին տված հարցազրույցում իր զարմանքն է հայտնել, որ Վրաստանում հայեր են ապրում։

«Ահա մեզ մոտ, օրինակ, հայեր են ապրում։ Իսկ ես զարմանում եմ. ահա նրանց հայրենիքը կողքին է, իսկ իրենք այստեղ են ապրում։ Մեզ համար, հավանաբար, այդպիսի հարց չկա։ Իսկ ինձ համար անհասկանալի է։ Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, եւ ես երազում տեսել եմ իմ գյուղը, իմ հողը»,- ասել է նա։

«The New Times» թերթի գլխավոր խմբագիր Եվգենի Ալբացին տված հարցազրուցում նա անդրադարձել է քաղաքականությամբ զբաղվելու պատճառների, իր մոտական ծրագրերի մասին եւ խոստացել. «Ես արագ կարգուկանոն կհաստատեմ», որն էլ դարձել է հարցազրույցի վերնագիրը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button