ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ի պատվիրակները կոչ են արել Ադրբեջանի դեմ գործուն քայլեր ձեռնարկել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ոճրագործ Սաֆարովի արտահանձնման շուրջ քննարկումների ժամանակ ԽՎ-ի  պատվիրակները կոչ են արել կազմակերպությանը` ադրբեջանա-հունգարական այս խայտառակ գործարքի դեմ հստակ և գործուն քայլեր ձեռնարկել: Ինչպես «Արմենպրես»-ին Ստրասբուրգից հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Վեհաժողովի բոլոր պատվիրակները, ովքեր ելույթներ են ունեցել այս հարցի շուրջ` բացառությամբ ադրբեջանական պատվիրակության անդամների և մեկ թուրք պատգամավորի, Սաֆարովի արտահանձնումը համարել են խայտառակ քայլ:

«Քննարկումները բավականին բուռն էին, ադրբեջանական պատվիրակությունը ելույթների համար հերթագրվել էր ողջ կազմով: Նրանք կրկին փորձում էին իրենց սուտը տարածել այդ ամբիոնից»,-նշել է Նաիրա  Զոհրաբյանը: Նա մեջբերել է ֆրանսիացի պատվիրակներից մեկի խոսքը, ով ընդգծել է, որ Ադրբեջանի նման երկիրը, որը նման քայլի է գնում, ուղղակի իրավունք չունի լինել Եվրոպայի խորհրդի անդամ: Զոհրաբյանի փոխանցմամբ` պատվիրակներից շատերն ընդգծել են, որ Ադրբեջանը եվրոպական արժեքները ծիծաղի առարկա է դարձնում` նույնիսկ վեհաժողովի որոշ պատվիրակներին գնելով խավիարով ու նավթադոլարներով: Իր ելույթում հայկական պատվիրակության անդամը, մասնավորապես, շեշտել է, որ չնայած Ադրբեջանին այդ նույն նավթադոլարների հաշվին հաջողվում է օլիմպիական մեդալներ գնել ու սեփական հրեշին հետ ստանալ, սակայն նման դեգրադացված հասարակությունն ապագա չունի: Քննարկման ընթացքում հայկական պատվիրակության կազմից ելույթ են ունեցել նաև պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Լևոն Զուրաբյանը, ովքեր նույնպես ընդգծել են ԵԽ-ի կողմից Սաֆարովի արտահանձնման դատապարտման և այնուհետև` նաև գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Թողնել պատասխան

Back to top button