ԿարևորՀասարակություն

«Զարմանալի մարդիկ են երևանցիները». տրանսպորտի վարչության պետը բարեփոխումների մասին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այսօր մայրաքաղաքաում աշխատում է 2100 միկրոավտոբուս և 580 ավտոբուս, լրագորղներին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ խոսելով ոլորտում բարեփոխումների ընթացքի ու անցկացվող մրցույթների մասին:
Միկրոավտոբուսների թիվը մրցույթի արդյունքում  զգալի կրճատվել է, նոր ավտոբուսներ էլ դեռ չեն ներկրվել, ու եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում բնակչության թվաքանակի զգալի կրճակում չի արձանագրվել վերջին շաբաթների ընթացքում,  ապա դժվար չէ պատկերացնել քաղաքային տրանսպորտով ամեն օր աշխատանքի շտապող մեր համաքաղաքացիների վիճակը:

«Զարմանալի մարդիկ են երևանցիները, մենք բարեփոխումներ ենք իրականացնում միկրոավտոբուսները փոխարինում ենք ավտոբուսներով, հիմա էլ նամակներ են գրում ու թախանձագին խնդրում, որ միկրոավտոբուսները չփոխարինենք ավտոբուսներով»։

Այստեղ թերևս քաղաքային իշխանությունները պետք է առաջին հերթին փորձեն պատասխանել հարցին, թե ում համար են արվում այս բարեփոխումները, եթե մարդիկ չեն կարողանում հասնել աշխատանքի կամ լավագույն դեպքում տեղ են հասնում կռացած խցկված անտանելի վիճակում:

Գերբեռնված երթուղայինների տեղաշարժի պայմաններում մարդկային կյանքի անվտանգության հարցը միանգամայն անտեսված է: Եվ ինչպես ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վիճակը առաջիկա ամիսներին չի փոխվի։ «Երեք ամսից է պետք, որ ավտոբուսները տեղ հասնեն»։
Ստացվում է՝ մինչ բարեփոխումների ավարտը մարդիկ իրենց կյանքի համար խիստ վտանգավոր պայմաններում են շարունակելու երթևեկել:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ քանի լումա արժեն այդ բարեփոխումները, եթե դրանք իրականացվում են ռիսկի ենթարկելով մարդկային կայնքեր։ «Գերբեռնվածության հարցը չենք կարողանում լուծել»,- խոստովանում է վարչության պետը։
Կայացած մրցույթների արդյունքում դադարեցվել է 330 միկրոավտոբուսի սպասարկում` հիմնականում «Ռաֆ» կամ «Երազ» մակնիշի: Բայց դրա փոխարեն կրկին մրցույթի արդյունքում երթուղի է դուրս բերվել 18 ավտոբուս, «փորձում ենք լրացնել միկրոավտոբուսների բացը»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը։
Սրցույթների ընթացքում հաշվի են առնվում տեխնիկական բոլոր հարցերը, սակայն ոչ վարորդի առողջական վիճակը, ով պատասխանատու է ուղևորների կյանքի համար: Նկատառումը զարմացրեց վարչության պետին. պարզվում է վարորդների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր։
«Զարմանալի մարդիկ են երևանցիները, մենք բարեփոխումներ ենք իրականացնում միկրոավտոբուսները փոխարինում ենք ավտոբուսներով, հիմա էլ նամակներ են գրում ու թախանձագին խնդրում, որ միկրոավտոբուսները չփոխարինենք ավտոբուսներով»,- ասաց նա։
Վարչության պետին անհասկանալի հարցի պարզաբանումը տվեցին լրագրողները, Հենրիկ Նավասարդյանին բացատրելով, որ ավտոբուսները ուշ-ուշ են աշխատում, և մարդիկ 40 րոպե ստիպված են լինում սպասել կանգառներում. Լրագրողներն անգամ կոնկրետ երթուղիների համարներ նշեցին։

«Չկա նման բան»,- պատասխանեց նա։
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/041012transport.mp3

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button