ԿարևորՔաղաքական

Կառավարության երկրորդ շենքն օտարված է.ԱԳ նախարարությունն այլ շենք կտեղափոխվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության երկրորդ շենքն օտարված է, Արտաքին գործերի նախարությունը կտեղափոխվի այլ վայր, իսկ ԱԳՆ արդեն օտարված շենքը որպես հյուրանոց է ծառայելու: «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող շուրջ 15 հազար քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ` գույք) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը: Վերջինս վճարելու է 51 մլն 271.006 հազար դոլարին համարժեք դրամ: Արտաքին գործերի նախարարությունը այլ շենք է տեղափոխվելու: Շենքն ամբողջությամբ կազատվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի նոր մասնաշենքը: ԱԳՆ շենքի արտաքին տեսքը պահպանվելու է, նախատեսված է այնտեղ հինգաստղանի հյուրանոց կառուցել:

Թողնել պատասխան

Back to top button