Հասարակություն

Ինչպես ունենալ կայուն եւ արժանապատիվ աշխատանք

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր գոհացուցիչ չէ սոցիալական, հետեւաբար նաեւ դեմոգրաֆիկ իրավիճակը: Սա էլ ստիպել է, որ բազմաթիվ պետական եւ մասնավոր կառույցներ սկսեն իրականացնել կայուն ու արժանապատիվ աշխատատեղեր ստեղծելու ծրագրեր:
Գործազրկության մակարդակը պաշտոնական թվերով եւ իրականում տարբեր են, նշում է Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարվա սկզբին գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմում էր 6.3 տոկոս, ընդ որում՝ գործազրկության ամենաբարձր մակարդակը Լոռիի, Սյունիքի եւ Շիրակի մարզերում էր:

2011-ին հանրապետությունում գործազուրկ է եղել 1 միլիոն 175 հազար մարդ: Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ զբաղվածների թիվը ամբողջ հանրապետությունում 70 հազարով կրճատվել է:

Այս ցուցանիշներով պաշտոնյաները փորձում են ցույց տալ ոչ միայն մտահոգիչ իրավիճակը երկրում, այլեւ պնդում են մարզերի համաչափ զարգացման անհրաժեշտությունը: 2008- ին տարածքների զարգացյման բեւեռվածությունը հսկայական էր, պարզել էր կառավարությունը եւ նախանշված ծրագրերը չէր կարողացել իրականացնել միջազգային ֆինանսատնտեսական ճգտաժամի պատճառով:
Ամեն դեպքում՝ վերջին երկու տարում կառավարությունն այդ նպատակով հատկացրել է 40 միլիոն դրամ, ինչն զգալիորեն թեթեւացրել է վիճակը, ասում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:
Ի դեպ՝ Հայաստանի բոլոր մարզերից ընդհանուր առմամբ 18 ընկերություն այսօր պարգեւատրվեցին պատվոգրերով կայուն եւ արժանապատիվ աշխատատեղեր ստեղծելու համար, նրանց մեջ կային եւ մասնավոր փոքր ընկերություններ եւ խոշոր հարկատուներ, ինչպիսիք են օրինակ «ԱրմենՏելը« կամ Զարգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Այս ձեւով գործատուներին խրախուսողը Հայաստանի գործատուների հանրապետական միությունն է, որն իր ջանքերն է գործադրում Հայաստանում արժանապատիվ աշխատատեղեր ստեղծելու համար:

Թողնել պատասխան

Back to top button