ԿարևորՄիջազգային

Օբամա-Ռոմնի դեբատները շարունակվում են, առայժմ` Օբամայի օգտին

Նախօրեին սկսված ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը թևակոխել է բանավեճային կարևոր փուլ, որը  Նահանգների ընտրական պատմության մեջ միշտ էլ կարևոր դերակատարում է ունեցել  ինչպես թեկնածուների այնպես էլ ընտրողների համր՝ չկողմնորշվածներին կողմնորոշվելու, և կողմնորոշվածներին ապակողմնորոշելու: Եվ այսպես երեք փուլով նախատեսված բանավեճային շրջանը, նախօրեին մեկնարկել է՝ հանրապետական Միթ Ռոմինիի և դեմոկրատ Բարաք Օբամայի միջև,  և կայացած բանավեճում ամերիկացի հեռուստադիտողներն ավելի շատ նախապատվությունը տվել են են նախագահի թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի ելույթին: ,Սի Էն Էնե-ի  կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, ,Օբամայի ելույթը հավանել է հեռուստադիտողների 45 %-ը, մինչդեռ Ռոմնիի օգտին է արտահայտվել 46%-ը: Այնուհանդերձ, հարցին, թե թեկնածուներից ով է հաղթել առաջին բանավեճում, հարցվածների 47%-ը պատասխանել է՝ ոչ ոքե,-տեղեկացնում է հեռուստաընկերությունը: Պատասխանելով հարցին, թե ելույթ ունեցողներից, որ թեկնածուն առավել արդյունավետ կղեկավարեր երկրի տնտեսությունը, 55%-ը նախապատվությունը տվել է Ռոմնիին, մինչդեռ Օբամային վստահություն է հայտնել բանավեճը դիտած քաղաքացիների 43%-ը: 90 րոպե տևողությամբ բանավեճի ընթացքում թեկնածուները խոսել են հիմնականում ներքաղաքական և տնտեսական հարցերի շուրջ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button