Հասարակություն

Ժամանակը բոլոր վերքերը չէ, որ բուժում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» համաժողով` ԵՊՀ-ում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է լրագրողների 6-րդ համահահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Համաժողովը, որի շուրջ 100 մասնակիցենրը ժամանել են 25 երկրից, բացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մեկնարկին հաջորդել է մասնակիցների այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր, որից հետո համաժողովի մասնակիցները մեկնել են Աղավնաձոր` այնտեղ շարունակելու իրենց աշխատանքները` մինչև հոկտեմբերի 6-ը:

Ժամանակը բոլոր վերքերը չէ, որ բուժում է: Շուտով կլրանա հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն ոչ միայն վերքերը չեն մոռացվում, այլև այսօր նոր մարտահրավերների առջև ենք կանգնում և ցեղասպանության նոր դրսևորումների ականատեսն ենք դառնում: Ժամանակը բոլոր վերքերը չէ, որ բուժում է: Շուտով կլրանա հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն ոչ միայն վերքերը չեն մոռացվում, այլև այսօր նոր մարտահրավերների առջև ենք կանգնում և ցեղասպանության նոր դրսևորումների ականատեսն ենք դառնում: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը, որը մեկնարկեց այսօր, իր առջև ունի մեկ գլխավոր նպատակ. Քննարկել և փորձի փոխանակման ու համագործակցության միջոցով գտնել խնդրի լուծման համընդհանուր ուղիներ: «Չկա աշխարհում մի երկիր, որը չգիտի հայոց ցեղասպանության մասին: Այլ խնդիր է, թե արդյոք տվյալ երկրին նպատակահարմար է ճանաչել այն»,համաժողովի բացմանը նկատեց սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Թողնել պատասխան

Back to top button