Կարևոր

Թուրք-սիրիական սահմանի իրավիճակը` ՆԱՏՕ-ի քննարկման թեմա

Թուրքական բանակը շարունակել է հրետանային կրկահերթերը թուրք-սիրիական սահմանային Թել-Աբիաթ շրջանի ուղղությամբ: Գործողությունը պատասխան հարված է գիշերը տեղի ունեցած սահմանային  միջադեպի, որի հետևաքնով զոհվել էին 5 մարդ, 8 վիրավորվել: Թել-Աբրաթը գտնվում է սիրիա-թուրքական սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա: Հիշեցնենք, որ թուրք-սիրիական Թել Աբաթ սահմանային անցակետում նախօրեին վերահսկողություն սահմանելու նպատակով  կառավարական և  ապստամբ ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում արձակված արկերից մեկը անցել էր  թուրք-սիրական սահմանը: «Թուրք-սիրիական առանց այն էլ լարված հարաբերությունները միջադեպից հետո  վտանգավոր են դարձել տարածաշրջանի կայունության համար»,-գրում  են արևմտյան զլմները: Գիշերը արտագնա խորհրդակցություն է հրավիրվել ՆԱՏՕ-ում՝ քննարկելու թուրք-սիրիական սահմանի իրավիճակը: ՆԱՏՕ-ի անդամ երկների մշտական ներկայացուցիչները դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում  հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում  դատապարտել են Սիրիայի կողմից թուրքական տարածքի հրետանակոծումը` այն անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում: «Սիրիական ռեժիմը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը` վտանգ ստեղծելով դաշինքի անդամներից մեկի սահմանին: Դաշինքը շարունակում է աջակցել Թուրքիային և պահանջում է անհապաղ դադարեցնել նման ագրեսիայի դրսևորումը` ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ»-նշվել է հայտարարությունում և կոչ արվել սիրիական ռեժիմին  դադարեցնել միջազգային իրավունքի խախտումները:

Թողնել պատասխան

Back to top button