ԿարևորՀասարակություն

Քաղաքաշինության նախարարության նախկին պաշտոնյան կալանավորվել է

Քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը կալանավորվել է: Նման որոշում է կայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Հիշեցնենք` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Գոռ Քամալյանը սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 25-ին` Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում: Գործի քննությունը հանձնարարվել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Թողնել պատասխան

Back to top button