Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը համակրանք ու աջակցություն է հայտնում Վարդան Օսկանյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը որակել է որպես «խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք», որը երկրի վարկի վրա բացասական հետեւանքներ կունենա։
«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ «Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, եւ սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ իր  համակրանքն ու աջակցությունը հայտնելով Վարդան Օսկանյանին:

Թողնել պատասխան

Back to top button