Տնտեսական

ՀՅԴ.Վարկատուները գովազդում լիարժեք տեղեկություն չեն տրամադրում սպառողին

Ազգային Ժողովի մի քանի պատգամավորներ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել: Նախաձեռնության հեղինակներն են Դաշնակցություն խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Բաբայանը: Ըստ առաջարկության հեղինակների` վարկերի տրամադման մասին գովազդներում ներկայացվում են հայտարարություններ, առաջարկներ և պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու և մարման փաստացի արժեքը: Դա վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու, իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից: Մյուս կողմից, ըստ նախաձեռնության հեղինակների, հայտարարվում է մի տոկոսադրույք, որն իր բնույթով լինելով վարկի արժեքը, հաճախ իր մեջ չի ներառում վարկի ստացման, սպասարկման եւ մարման համար կատարվող ծախսերը: Արդյունքում` վարկառուի համար վարկի արժեքը մեծանում է, որն էլ կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների` ներառյալ անվճարունակությունը: Օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ օրենքով պարտադրվելու է վարկատու կազմակերպությանը` վարկի մասին գովազդում տեղակայել առավել լիարժեք տեղեկատվություն: Կառավարությունը պատրաստել է այս նախագծի նկատմամբ եզրակացություն, որի հաստատման հարցը ներառվել է հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button